Երեւանի Անդրանիկի փողոցում (նախկին Հովնաթան) շենքերից մեկի դիմաց այսօր` ապրիլի 12-ին ժամը 13:30-ի սահմաններում տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 38-ամյա Ինգա Շահնազարյանը, ով աշխատում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ, վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի 09 ՕԼ 703 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել թիվ 92 դպրոցի 2ա դասարանի աշակերտ, 8-ամյա Հայկ Իսրայելյանին:  Վրաերթի ենթարկելուց հետո, Ի. Շահնազարյանը երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպոտրային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարություն Խալաթյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում: