Արագածոտնի մարզում այսօր` ապրիլի 12-ի առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում ավտոբուսը շրջվել է ձորակը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 33-ամյա Գագիկ Մարգարյանը, ով աշխատում է «Ձորագազ» ՍՊԸ-ում, վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 2683 Լ համարանիշի միկրոավտոբուսը, Ալավերդիից Երեւան ընթանալիս, աջ ուղեմասից դուրս է եկել, որի հետեւանքով ավտոբուսը շրջվել է ճանապարհի կից ձորակում:
Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած երկու մարդ` մի կին եւ մի տղամարդ դեպքի վայրից հեռացել են անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության Արագածի բաժնի կողմից ձեռնարկվում են միջոցառումներ պարզելու նշված անձանց ինքնությունը:
Ոստիկանության Արագածի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում;





























