Սաուդյան Արաբիայի դատարանը երկուշաբթի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 5 ամբաստանյալների մահապատժի է դատապարտել: Այս մասին Էր Ռիադում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են գլխավոր դատախազության ներկայացուցիչները, ուղիղ եթերում փոխանցել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Եվս երեքը դատապարտվել են 24 տարվա ազատազրկման: Գործով ընդհանուր անցնում է 11 մարդ: