Իրաքում բողոքի ցույցերը վերսկսվել են այն բանից հետո, երբ քաղաքական գործիչներին չի հաջողվել համաձայնության հասնել նոր վարչապետի թեկնածության հարցում:

AFP-ն հայտնում է, որ ցուցարարները երկրի հարավի խոշոր քաղաքներում անվադողեր են այրել, ինչը հանգեցրել է դպրոցների եւ կառավարական հաստատությունների փակման:

Վարչապետի պաշտոնի թեկնածուի շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն բանից հետո, երբ նախօրեին երեկոյան լրացել է թեկնածության որոշման համար ժամկետը:

Ցուցարարները հայտարարել են հարավային Դիվանիա, Նասիրիա, Ղութ եւ Ամարա քաղաքներում քաղաքացիական անհնազանդության ակցիաների անցկացման մասին, որտեղ երկուշաբթի փակվել են դպրոցները եւ հանրային շենքերը: