«Արաք» ռեակտորում արտադրվող պլուտոնիումը նախատեսված չէ ատոմային ռումբ ստեղծելու համար։ Այս մասին «Արաք» ծանրջրային ռեակտորի երկրորդային գործարկումից հետո հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է Mehr-ը։
Նրա խոսքերով՝ «Արաք» ռեակտորի արդիականացումը կավարտվի 2020թ․ վերջին։
Պաշտոնյան հավելել է, որ «Արաք» ռեակտորի սիրտը նույնպես կփոխվի, եւ համապատասխան համաձայնագրերը պետք է ստորագրվեն։
«Ծանր ջրի «Արաք» հետազոտական ռեակտորի նախագծումը եւ կառուցումը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության կարեւոր ձեռքբերումներից է»,- ասել է նա։




























