Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերբեռնումը հնարավոր չի համարում։
«Ես փոխել եմ իմ կարծիքը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերբեռնելու հնարավորության մասին։ Ես իրոք կարծում էի, ինչպես ենթադրում եմ, այդպես էին կարծում նաեւ շատ արտգործնախարարներ եւ վարչապետներ, որ մենք կկարողանանք Ռուսաստանի հետ հարաբերությունները մաքուր էջից սկսել։ Դա հզոր երկիր է, որի հետ միասին մենք պայքարել ենք ֆաշիզմի դեմ։ Շատ հիասթափեցնող է այն, որ ես ճիշտ չէի»,- The Spectator ամսագրի հարցմանը պատասխանել է Ջոնսոնը։





























