Ես 2019 թվականը բավական արդյունավետ եմ համարում մեր կուսակցության համար: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Իհարկե, մեր կուսակցության նոր սերնդի համար սա նոր մարտահրավեր է, քանի որ նոր բան է լինել արտախորհրդարանական ընդդիմություն: Ինձ ուրախացնում է, որ ՀՀԿ-ն իր դերը պատվով է իրականացնում: Ես սոցիալական հարցումների որպես վերջին ճշմարտության չեմ վստահում, բայց բոլոր սոցհարցումներում մի նմանություն կա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական այլընտրանքը, հիմնական ընդդիմադիր ուժը քաղաքացիները տեսնում են ՀՀԿ-ին:

ՀՀԿ-ն շարունակում է մնալ ամենաընդդիմադիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ 4 ամենաընդդիմադիր գործիչներից 3-ը ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են, այդ թվում ձեր խոնարհ ծառան»,-ասաց Շարմազանովը: