Twitter-ը հրաժարվել է PNG (APNG, Animated Portable Network Graphics) ձեւաչափի անիմացիոն պատկերներ օգտագործելուց։ Այս մասին տեղեկացվում է սոցցանցի պաշտոնական աքաունթում, փոխանցում է Gazeta-ն։

Ինչպես նշում է սերվիսի ղեկավարությունը, այս միջոցառումը կօգնի պաշտպանել Twitter-ի՝ էպիլեպսիայով տառապող օգտատերերին։ Արգելքը վերաբերում է նոր թվիթներին։

Համաձան Twitter Support-ի՝ սոցցանցի աշխատակիցները սխալ են հայտնաբերել, որը թույլ է տալիս շրջանցել կոնտենտի ինքնավերարտադրման կարգավորումները PNG անիմացիայի ֆայլերի բեռնման ժամանակ։

Այսինքն, անգամ եթե Twitter-ի օգտատերը անջատի ավտոմատ վերարտադրման գործառույթը, նա, միեւնույն է, տեսնում է տեսաշարը հատուկ պատրաստված հաղորդագրությունում, որին ամրացված է անիմացված PNG ֆայլը, վերարտադրումն սկսվում է առանց նախազգուշացման։

Twitter-ում համոզված են, որ այս անճշտությունն օգնում է չարագործներին գրոհել զգայուն, այդ թվում էպիլեպսիայով տառապող օգտատերերի վրա շարժվող եւ առկայծող պատկերներով։