«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, եւ այս պահին գտնվում է այնտեղ։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՀՔԾ-ի շենքի դիմաց մեծ թվով ոստիկանական ուժի կուտակում կա, ինչպես նաեւ Թավադյանի աջակիցներն են այնտեղ հավաքվել։

Թե ի՞նչ նպատակով է Արմեն Թավադյանը ՀՔԾ հրավիրվել, NEWS.am-ին ՀՔԾ-ից ասացին, որ այդ մասին ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրեն։