2018 թվականի գարնանից հետո հայկական սփյուռքի սպասելիքները չեն արդարացել: Այն կրկին հայտնվել է մանիպուլյացիայի հարվածների տակ: Այս մասին այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ արտասահմանում հայերը Հայաստանի մասին տեղեկանում են սոցցանցերի միջոցով, որտեղ գերիշխում է ատելության եւ մեկ անձի պաշտամունքի մթնոլորտը: «Դիմելով մեր հայրենակիցներին՝ ուզում եմ ասել, որ Հայաստանում ոչ բոլորն են կարծում, որ նորի ստեղծումը պարտադիր պետք է տեղի ունենա հնի փլուզման հաշվին: Հայաստանում կան ուժեր, որոնք հարգում են ավանդույթներն ու սովորույթները»,- հավելեց նա: