Կարո Փայլանը Twıtter–ի իր էջում անդրադարձել է հայտնի թուրք իրավապաշտպան Օսման Կավալայի կալանքի երկարացմանը։

«Դատարանը, անտեսելով ՄԻԵԴ–ը որոշումը, որով պարտադրում է անհապաղ ազատ արձակել Օսման Կավալային, երկարացրեց նրա կալանքի ժամկետը»,–գրել է Կարո Փայլանը՝  նմանեցնելով իշխանություններին հանցավոր խմբավորման։

Հիշեցնենք, որ Կավալան հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նրան պատկանող տպարանում հրատարակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր, իսկ «Ջեզաիր» կոչվող նրա ռեստորանում կազմակերպվել են նույն թեմայով քննարկումներ ու հիշատակի միջոցառումներ։