Վերջերս Լոնդոնում հիմնադրված «Հանուն երջանկության» (Action for Happiness) միջազգային շարժումը, որը վերջերս է հիմնվել Լոնդոնում, առաջարկել է 10 կանոն, որոնց իրականացումը թույլ կտա մարդկանց իրենց երջանիկ զգալ:

Բրիտանացի գիտնականների երջանկության բաղադրատոմսերն են.

1.Երջանկությունը ոչ թե վերցնելու, այլ տալու մեջ է. ազատ ժամանակ կամավոր սկզբունքներով աշխատեք բարեգործական կազմակերպություններում,

2.Ավելի շատ շփվեք, հիշե’ք այն ընկերներին, որոնց հետ վաղուց չեք շփվել,

3. Կանոնավոր կերպով զբաղվե’ք մարմնամարզությամբ, օրինակ` վազե’ք:

4. Ուշադրություն դարձրեք աշխարհի վրա, ժամանակ հատկացրեք բնությունը զննելուն:

5. Մի’ դադարեք ինքնակրթությամբ զբաղվել, օրինակ` սովորե’ք օտար լեզու:

6. Ձեր առաջ կոնկրետ նպատակներ դրեք եւ փորձեք հասնել դրանց:

7. Թող ձեր պարտությունները սովորեցնեն ձեզ ուղղելու սխալները, կրկին բարձրացեք եւ առաջ գնացեք:

8. Դրական մոտեցում ունեցեք, ձեր ուշադրության կենտրոնում պահեք ձեր կյանքի երջանիկ պահերը:

9. Ընդունե’ք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, մի’ կենտրոնացեք ձեր թերությունների վրա:

10. Զգացեք ձեզ որեւէ համայնքի, կազմակերպության, ակումբի մասնիկը:

Հայտնի է, որ նոր շարժումը նախաձեռնող թիմը կազմվել  է Լոնդոնում 2010թ նոյեմբերին` Միացյալ Թագավորության գիտական աշխարհի ներկայացուցիչներից: Սակայն միայն վերջերս է այն ստացել պաշտոնական կարգավիճակ: Ըստ հիմնադիրների` այսօր կազմակերպությանը միացել է

մոտ 4500 մարդ` 60 երկրներից, հաղորդում է NEWSru.com-ը: