Ֆինանսական օգնության ծավալը, որը ԱՄՆ-ը կտրամադրի Վրաստանին 2020 թվականին, կկազմի 132 մլն դոլար: Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դա վրաց-ամերիկյան հարաբերությունների ամբողջ պատմության մեջ «աննախադեպ» բարձր ցուցանիշ է, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հատկանշական է, որ վերջին 28 տարվա ընթացքում ԱՄՆ-ը Վրաստանին տրամադրել է 4 մլրդ 348 մլն դոլար:

Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված պաշտպանական բյուջեի մասին օրենքում նշված են միջոցներ՝ կապված «Վրաստանի շրջանների դեօկուպացիայի եւ անջատողական ռեժիմների չճանաչման քաղաքականության ուժեղացման» հետ: