Հարության տոնի կապակցությամբ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն (ANCA) ողջունում է ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու կրոնական առաջնորդների կոչը` ապրիլի 24-ին աղոթել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Մենք ողջունում ենք մեր համայնքի կրոնական ղեկավարության կոչը` աղոթքի ազգային օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը, նաեւ հայերի ու այլ քրիստոնյան ժողովուրդները վերածնունդը Ցեղասպանության ժամանակ վերապրած ոչնչացումից»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա նաեւ ապաշխարելու կոչ է արել Թուրքիային անցյալի մեղքերի համար: Համբարյանն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից լավագույն քայլը կլիներ երկրի տարածքում գտնվող բոլոր եկեղեցիները, վանքերն ու մասունքները ոչ միայն հայերին, այլ մյուս ժողովուրդներին վերադարձնելը:





























