ՀՀ ներկա խորհրդարանն աճելու տեղ ունի։ Միեւնույն ժամանակ, ամեն բան ներկա խորհրդարանում անհամեմատ ավելի բարձր մակարդակի է, քան առաջ։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 26-ին ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Նա կոչ է արել ներկա խորհրդարանը չհամեմատել նախորդի հետ։ «Եկեք չհամեմատենք այս խորհրդարանը նախորդների հետ, որովհետեւ համեմատության ոչ մի եզր չկա։ Այս խորհրդարանում, հուրախություն բոլորիս, դեռեւս ոչ մի պատգամավոր ոչ մի լրագրողի չի ասել՝ «հեսա մռութդ կջարդեմ»։ Մենք ոչ մի անգամ չենք տեսել, որ պատգամավորները վախենան հանդես գալ նախարարների կարծիքների դեմ»,- նշել է Ռուբինյանը։




























