Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հրաժարական է ներկայացրել խորհրդարան, հայտնում է Al Arabiya-ն:

Պատգամավորներին հղած իր ուղերձում Սալեհը նշել է, որ իր համոզմամբ՝ «քաղաքական եւ խորհրդարանական գործունեությունը պետք է համապատասխանի ժողովրդի բարձրագույն շահերին»:

Իրաքի նախագահը հրաժարական է ներկայացրել քաղաքական չափազանց ծանր իրավիճակի եւ նոր վարչապետի թեկնածության հարցում կուսակցությունների համաձայնության գալու անհնարինության ֆոնին: