Թուրքիայի սահմանադրական դատարանը Վիքիպեդիայի օգտին վճիռ է կայացրել՝ որոշելով, որ կայքի արգելափակումը խոսքի ազատության խախտում է։

Թուրքիան արգելափակել էր Վիքիպեդիան 2017թ․ ապրիլին՝ նրան մեղադրելով երկրի դեմ «զրպարտական քարոզչությանը» մասնակցության մեջ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ կայքը հրաժարվել էր հեռացնել կոնտենտը, որն իբր ներկայացնում էր Թուրքիային որպես «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմնակից։

Վիքիպեդիան արգելափակվել էր այն օրենքի համապատասխան, որը թույլ է տալիս կառավարությանը արգելել ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող կայքերը։

Վիքիպեդիան հրաժարվել էր հեռացնել կոնտենտը՝ հղում կատարելով գրաքննության հետ իր անհամաձայնությանը։ Թուրք պաշտոնյաների հետ բանակցություններից եւ ավելի ցածր դատական ատյաններում պարտություններից հետո կայքը 2017թ․ մայիսին դիմել էր Սահմանադրական դատարան։

Anadolu գործակալությունը հայտնել է, որ ՍԴ-ն վճռել է, որ արգելքն իրենից ներկայացնում է մտքերի արտահայտման ազատության խախտում։ Դատավորները 10-ը 6-ի դեմ քվեարկել են հօգուտ Վիքիպեդիայի։