Միջազգային ճանաչում ստացած Լիբիայի կառավարությունը Տրիպոլիի համար պատերազմի սրման դեպքում պաշտոնապես կհայցի Թուրքիայի ռազմական աջակցությունը: «Եթե իրավիճակը լարվի, ապա մենք իրավունք ունենք պաշտպանելու Տրիպոլին եւ նրա բնակիչներին»,- Թունիսում լրագրողներին ասել է երկրի ՆԳ նախարար Ֆաթի Բաշագհան, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է հունվարին, երբ խորհրդարանի աշխատանքը կվերսկսվի, խորհրդարան հարցում ուղարկել Լիբիա թուրք զինվորականների ուղարկելու մասին: «Ընդ որում՝ Էրդողանը նշել է, որ «Տրիպոլիի հարցման բացակայությամբ զինվորականները ոչ մի տեղ չեն գնա»:

Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ու ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։ Վերջինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ իր զինված ուժերը ձեռնարկում են «վճռական մարտը մայրաքաղաքի համար»։ Լիբիայի ազգային բանակի հրամանատարությունը ավելի վաղ քանիցս ընդգծել էր, որ կդիմակայի ցանկացած օտարերկրյա ինտերվենցիայի Լիբիայում, ինչպես նաեւ սպառնացել է խորտակել Թուրքիայի ռազմական օգնություն տեղափոխող նավերը եւ խփել տրանսպորտային ինքնաթիռները։