Ամերիկացի զինվորականները չորս ինքնաթիռ են ուղարկել՝ Կորեական թերակղզին եւ դրա շուրջը հսկելու համար՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի հանելուկային հայտարարության ԱՄՆ-ի համար «սուրբծննդյան նվերի» մասին, տեղեկացնում է FoxNews-ը։
Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան նախազգուշացրել էր հրթիռի հնարավոր արձակման կամ միջուկային փորձարկման մասին դեկտեմբերի վերջին, ԱՄՆ-ի հետ ձգձգված միջուկային բանակցությունների ֆոնին։
Համաձայն հարավկորեական Yonhap լրատվական գործակալության տեղեկության՝ ԱՄՆ չորս ինքնաթիռ, որոնք նույնականացվել են Rivet Joint RC-135W-ի, E-8C-ի, RQ-4 Global Hawk-ի եւ RC-135S Cobra Ball-ի հետ, իրենց առաքելությունը կատարել են Սուրբ ծնունդի նախօրեին։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Ռի Թհե Սոնգը կասկած էր հայտնել, թե ԱՄՆ-ը ազնիվ բանակցություններ է վարում։ «ԱՄՆ գովազդած երկխոսությունը, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հիմար հնարք, որը նպատակ ունի կապված պահել Հյուսիսային Կորեան երկխոսության հետ եւ օգտագործել նրան ԱՄՆ ընտրությունների եւ քաղաքական իրավիճակի շահերից ելնելով»,- ասել է Ռին։ «ԱՄՆ-ից է կախված, թե ինչ սուրբծննդյան նվեր կընտրի»։





























