ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ «իմփիչմենթի կեղծիքը» դժվարացնում է արտասահմանյան առաջնորդների հետ աշխատանքը։
«Չնայած վերջին երեք տարիներին մեր երկրի հասած հսկայական հաջողություններին՝ ավելի դժվար է գործ ունենալ արտասահմանյան առաջնորդների հետ, երբ ես ստիպված եմ անընդհատ պաշտպանվել ոչինչ չանող դեմոկրատներից եւ իմփիչմենթի հետ կապված նրանց կեղծիքից։ Սա վատ է ԱՄՆ-ի համար»,- գրել է նա Twitter-ում։
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր նախագահ Թրամփի իմփիչմենթի օգտին։ «Իրավասությունների գերազանցում» հոդվածով իմփիչմենթին կողմ էր քվեարկել 230, դեմ 197 պատգամավոր։
Ինչպես նաեւ ստորին պալատի անդամների մեծամասնությունը երկրի ղեկավարին մեղադրել էր կոնգրեսի աշխպատանքին խոչընդոտելու մեջ։ Այժմ սենատի անդամները կամ պետք է արդարացնեն Թրամփին եւ թողնեն նրան պաշտոնում, կամ ընդունեն մեղադրանքները եւ հեռացնեն նրան նախագահի պաշտոնից։





























