Դեկտեմբերի 27-ին ընթանում է «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի, «5-րդ ալիքի» սեփականատիրոջ փաստաբան Հովհաննես Խուդոյանի եւ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի մամուլի ասուլիսը՝ կապված ընդդիմադիր հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: