Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել որոշակի խմբերի հետ, եւ այդ պատճառով նրանց առայժմ ձեռք չեն տալիս։ Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Նա նաեւ նշեց, որ նրանք, ում հետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ենթարկվում են ճնշման, վախեցման, քաղաքական հետապնդումների։ «Ինչո՞ւ ձեռք չեն տալիս նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Դե, որովհետեւ նա նրա հետ որոշակի պայմանավորվածություններ ունի, այ դրա համար էլ ձեռք չեն տալիս»,- ընդգծել է Փոստանջյանը։




























