Ֆիլիպիններն արգելել է ամերիկացի երկու սենատորի մուտք գործել երկիր եւ սպառնացել է վիզային սահմանափակումներ մտցնել ամերիկացիների համար, եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ մտցնի ֆիլիպինցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են ընդդիմության ղեկավարի բանտարկությանը, տեղեկացնում է AFP-ն։

Նախագահի մամուլի խոսնակ Սալվադոր Պանելոյի խոսքով՝ սենատորներ Ռիչարդ Դուրբինին եւ Փաթրիկ Լիհիին արգելված է մտնել երկիր ԱՄՆ 2020 թվականի բյուջեի ընդունումից հետո, որտեղ կա կետ, որն արգելում է ԱՄՆ մուտք գործել պաշտոնատար անձանց, ովքեր մասնակցել են սենատոր Լեյլա դե Լիմայի բանտարկությանը։

Վերջինը քննադատում է թմրավաճառքի դեմ պատերազմը, որը հայտարարել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն։

«Եթե նրանք իրականացնեն այդ կետը, ապա մենք ստիպված կլինենք պահանջել բոլոր ամերիկացիներից, որ գալիս են երկիր, վիզա ստանալ մինչեւ նրանց մուտքի իրավունք ստանալը»,- ասել է Պանելոն։