Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 27–ին, այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Արցախի նախագահաի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից։

Նույն օրը երեկոյան Նախագահը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ավանդական դարձած ամանորյա տոնական միջոցառմանը: