NASA միջազգային տիեզերական գործակալությունը իր կայքում ներկայացրել է աստղային փոշու հաստ շերտի հետեւում նորածին աստղերի կուտակումների «Սուրբծննդյան տոնածառ» անվանումով լուսանկարը։

Այն կատարվել է «Սպիտցեր» հեռադիտակի օգնությամբ։

Երիտասարդ աստղերը փաթիլի նկարի նմանվող որոշակի պատկեր ձեւավորող կարմիր եւ դեղին բծերի տեսք ունեն։

Աստղագետները, բնականաբար, աստղային յուրօրինակ կուտակումը «Փաթիլ» են անվանել։