Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով «Յանդեքս․Ռասպիսանիե» պորտալի տվյալներին։

Դոմոդեդովոյում հետաձգվել է 26 չվերթ, եւս 4-ը չեղարկվել են։ Շերեմետյեւոյում հետաձգվել է 12 չվերթ, իսկ Վնուկովոյում՝ 7:

Ըստ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տվյալների՝ ուշանում է Մոսկվայից Երեւան ժամանող 5 եւ Մոսկվա մեկնող 4 չվերթ։