Կանանց մոտ կոֆեին պարունակող ըմպելիքների նկատմամբ կախվածության համար պատասխանատու են երկու գեն:
Մասնագետները վերլուծել են, թե որքան հաճախ են հետազոտվող մարդիկ օգտագործում սուրճ, թեյ, կոլա, ինչպես նաեւ շոկոլադը: Պարզվել է, որ CYP1A2 կամ AHR գեներում փոփոխությունները հանգեցնում են կոֆեինի օգտագործման ավելացման, օրական մինչեւ 40 մգ, որը հավասար է մոտ մեկ երրորդ գավաթ սուրճի կամ մեկ շիշ կոլայի օգտագործման: Կոֆեինը, որն օգտագործում է չափահաս բնակչության 90 տոկոսը, հատկապես`կանայք, իր հերթին, մասնակցում է նյութափոխանակության գործընթացներին, գրել է Raut.Ru-ն:
Ըստ Քաղցկեղի ազգային ինստիտուտի պրոֆեսոր, հետազոտության հեղինակ Նիլ Կապորասոյի`մինչեւ վերջերս գիտնականները չէին էլ կասկածում, որ գենետիկան կարող է նման մեծ դեր խաղալ նաեւ հակումների եւ անառողջ սովորությունների հարցում:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել էր, որ ժառանգաբար կարող է փոխանցվել նաեւ ծխախոտից կախվածությունը:





























