Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է ֆերմերի, ով մեղադրվում է սխտորի դաշտում 10 մլն դոլար թաքցնելու մեջ: Այդ գումարը նա վաստակել է ինտերնետում անօրինական շահումով խաղ կազմակերպելու հաշվին: Այդ մասին հայտնում է RBC-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Ձերբակալվածը պնդում է, որ գումարը պատկանում է նրա խորթ եղբայրներին, որոնցից մեկը գտնվում է բանտում, իսկ մյուսը փախել է այնտեղից, եւ ազգականները խնդրել են հողագործին թաքցնել գումարը: