Իրանի կրթության նախարար Մոխսեն Հաջի Միրզայեն Թեհրանում այցելել է հայկական միջնակարգ դպրոց ամանորյա միջոցառմանը մասնակցելու համար:
Նախարարը մասնակցել է Արաս դպրոցի սովորողների կողմից կազմակերպված արարողությանը նրանց Նոր տարվա կապակցությամբ շնորհավորելու նպատակով, հաղորդում է Fars գործակալությունը:
Նա նաեւ մաղթել է հաջողակ տարի աշակերտներին եւ նրանց ընտանիքներին:




























