«Թալիբան» արմատական շարժման ղեկավարների խորհուրդն Աֆղանստանում ժամանակավոր հրադադարի համաձայնություն է տվել, հաղորդում է Associated Press-ը:

Ընդ որում՝ գործակալությունը, իրավիճակին լավատեղյակ աղբյուրներին հղում անելով, նշում է, որ այդկերպ շարժումը ապահովել է ԱՄՆ-ի հետ խաղաղ համաձայնագիր ստորագրելու համար լծակը, սակայն ստորագրման գործընթացի ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Հրադադարը, որը ստորագրելու ուղղությամբ պնդում է Վաշինգտոնը, թույլ կտա ԱՄՆ-ին տուն վերադարձնել Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերին, որոնք ծառայում են այնտեղ 18 տարվա ընթաքում. դա արտերկրում ԱՄՆ-ի զորքերի ծառայության ամենաերկար ժամանակահատվածն է:

Ներկայումս Աֆղանստանում գտնվում է 12 000 ամերիկացի զինծառայող: