Ռոստովի շրջանում հանցավոր խմբի անդամները Իրանից դեպի Ռուսաստան ավելի քան 123 կգ հաշիշ մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար դատապարտվել են 16-19 տարի ազատազրկման, հաղորդում է Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը:
Հետաքննությունը պարզել է, որ Ջավանշիր Մամեդովը, Մայիս Ջաֆարովը, Թոսիֆ Հաջիեւը եւ Նիյազ Շիխալիեւը 2007թ մայիսից 2008թ հունվար Հարավային դաշնային մարզ եւ Մեձմոսկվայի շրջան են տեղափոխել ավելի քան 137 կիլոգրամ հաշիշ:
Ռոստովի մարզային դատարանը որոշել է Մամեդովին դատապարտել 19, Ջաֆարովին` 16, Հաջիեւին` 17, իսկ Շիխալիեւին`18 տարվա ազատազրկման:
«Բացի այդ, բոլոր դատապարտյալները պարտավոր են վճարել տուգանքներ`400 -800 ռուբլու սահմաններում» - նշվել է զեկույցում:





























