Ինտերնետում նոր սարսափազդու կադրեր են հայտնվել, որոնք նկարահանել են Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի ականատեսները: Այդ կադրերը պատկերում են մարդկային ողբերգության ամբողջ մասշտաբը եւ մարդու անզորությունը ավերիչ աղետի դեմ:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են օդ բարձրանում շեկ ամպերը. Կարելի է կարծել քամին փոշու փոթորիկ է բարձրացրել: Մոտենալուն զուգահեռ այդ «ամպերը» մեծանում են` փակելով երկնքի կեսը եւ աստիճանաբար պարզ ա դառնում, որ դա ցունամի է:
Հաշված րոպեների ընթացքում հսկայական ալիքը սրբում է ավանը, տանելով տները լուցկու տուփերի նման, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ին:
Ցունամիի մոտենալուն զուգահեռ, պատկերն ավելի ու ավելի սարսափելի է դառնում: կադրում խոշոր պլանով երեւում է, թե ինչ մեծ արագությամբ է շարժվում սարսափազդու ալիքը: Իսկ ամենասարսափելին այն է, թե ինչպես են մարզիկ հուսահատորեն փորձում փրկվել: Երեւում է, որ ափամերձ տների բնակիչները մինչեւ վերջին պահը հույս են ունեցել, որ պետք չի տարհանվել:
Մի կին, ով նաեւ քարշ է տալի ինչ-որ պայուսակ, որի մեջ հավանաբար փաստաթղթեր են եւ առաջին անհրաժեշտության իրեր, անընդհատ շրջվում է` տեսնի, որքան է մոտեցել ցունամին (հոսքից նրան բաժանում է ընդամենը մի քանի մետր): Կողքից նրա ուղղությամբ թռչում է տան տանիք: Սակայն օպերատորի տեսախցիկը չի հետեւում նրան, այնպես որ հասկանալի չէ` հասցնում է կինը եւ մնացածը փրկվել, թե`ոչ:
5.29 րոպե տեւողությամբ տեսանյութի գրեթե վերջում, կադրի ձախ անկյունում երեւում է` ինչպես են մարդիկ փորձում ինչ-որ մեկին, հավանավար, ծերունու կամ հիվանդ մարդու, բարձրացնել բլրակի վրա: Բլրակի վերեւի հատվածից նրանց օգնության են շտապում, սակայն վերջինը, ինչ երեւում է տեսանյությում, դա հզոր հոսքն է, որը գցում է մարդկանց ոչ մեծ խմբի, եւ, կարծես թե, քշում տանում մի քանիսին:





























