Սոլթ Լեյք Սիթիի բնակչուհի 78-ամյա Լի Ռեդմոնդը երկար տարիներ շարունակ կրել է աշխարհում ամենաերկար եղունգներ ունեցող մարդու տիտղոսը: Նա սկսել է ռեկորդի հասնելու ճանապարհը 1978 թվականին եւ 30 տարի անց գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է Nat- geo-ն:
Չնայած նման տարօրինակ ռեկորդին՝ Լին կարողանում է հաղթահարել առօրյա գործերը. փոշեկուլով մաքրում է տունը, պատրաստում է, կտրում է թոռների մազերը, խնամում է ամուսնուն, հեծանիվ է քշում եւ այլն: Համակարգչից օգտվելու համար երկար մատիտներ է օգտագործում, ամենադժվարը, նրա խոսքով, ինքնաթիռում զուգարան գնալն է: Նա ստիպված է շատ ճանապարհորդել, քանի որ մասնակցում է տարբեր հեռուստաշոուների եւ այլ միջոցառումների: Նա ցանկացել է կտրել եղունգները, սակայն այդպես էլ չի համարձակվել. նրա փոխարեն որոշել է ճակատագիրը ՝ 2009-ի փետրվարին կինը վթարի է ենթարկվել, եւ եղունգները կոտրվել են:
Այժմ նա ապրում է սովորական կյանքով, սակայն չի զղջում իր ընտրության համար: Նա վստահ է, որ բոլոր մարդիկ եզակի են:











