Իրանի դիմակայությունը միջազգային հանրության հետ առնչվել է նաեւ Ադրբեջանին:

Vesti.az-ի փոխանցմամբ, Իրանի փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Ռահիմին հայտարարել է, թե Իրանը դադարեցնում է արեւմտյան ավիաընկերությունների սպասարկումն ու լիցքավորումը` ի պատասխան եվրոպական օդանավակայանների նմանատիպ քայլի:

Չվերթների մեծ մասը պատկանում են իրանական Iran Air եւ Mahan Air ընկերություններին, նաեւ իրաքյան, Միացյալ Էմիրությունների, Ադրբեջանի եւ Տաջիկստանի ընկերություններին:

Լրատվամիջոցի թղթակիցը դիմել է Ադրբեջանական ավիաուղիների մամուլի ծառայության ղեկավար Մագերամ Սաֆարլիին, ով հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ «ԱԶԱԼ» ընկերության փոխնախագահ Սաբիր Իլյասովը պատասխանել է. «Ինձ դեռ ոչինչ հայտնի չէ իրանական իշխանությունների որոշման մասին: Սակայն եթե նման բան լինի, մեր չվերթների վրա դա չի ազդի, քանի որ մեր օդանավերն Իրանում լիցքավորելու կարիք չունեն»: