Կանադայի Վաթեռլո համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին քվանտաջերմային շարժիչը, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Phys.org-ին։
Սարքը ստեղծելու համար հետազոտողները օգտագործել են քլորոֆորմի մոլեկուլի հիմքով ½ պտտման համակարգ եւ կիրառել են միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդներ։ Ռադիոհաճախական դաշտի օգնությամբ նրանք փոխել են ածխածին-13 իզոտոպի ատոմային միջուկի մագնիսական պահը, որպեսզի ստանան Օտտո ցիկլ՝ ջերմադինամիկ ցիկլ, որն օգտագործվում է ներքին այրման շարժիչներում։
Գիտնականների կարծիքով՝ միջուկի մագնիսական պահի երկու հնարավոր կողմնորոշումների միջեւ էներգիաների տարբերությունը մեծանում եւ փոքրանում է ավտոմեքնայի շարժիչում մխոցի շարժման նման։ Օտտո քվանտային ցիկլի առավելագույն հզորությամբ կատարման ժամանակ ջերմային շարժիչը ունի 42 տոկոսին հավասար օգտակար գործողության գործակից, որը մոտ է ջերմադինամիկ սահմանին (44 տոկոս)։
Ապագայում հետազոտողները հուսով են գտնել ոչ մեծ քվանտային ջերմային մեքենաների աշխատանքի օպտիմալացման միջոցներ՝ ի ցույց դնելով իրական փորձաքննություններում դրանց արդյունավետությունը։ Դա կօգնի հաշվողական սարքերի համար ստեղծել առավել կատարելագործված քվանտային սառնարաններ։