Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավանդույթի համաձայն, տարեմուտից անմիջապես առաջ հավաքվել են Եռաբլուրում` հարգանքի տուրք մատուցելու անմահ հերոսներին:
Մոմավառությանը մասնակցում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ազատամարտիկների հանձնախումբը։
ՀՅԴ ՀԵՄ վարչության նախագահ Արգիշտի Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Երկար տարիներ շարունակ մենք դեկտեմբերի 31-ին միշտ գալիս ենք մեր ավագ ընկերներին շնորհավորելու, նրանց հուշը վառ պահելու։ Նպատակը միայն մեր ավագ ընկերներին հիշատակելը, նրանց անունը վառ պահելն է, իրենց ուխտը նորոգելը, որ իրենց գործը շարունակվում է»։











