ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում ապրիլի 12-ին հռչակագիր է տարածել` «Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները» վերնագրով:
NEWS.am-ը ներկայացնում է այդ հռչակագրի տեսքստը.
«Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից հրադադար հաստատելուց հետո Ադրբեջանն ուժեր չի խնայում փխրուն իրավիճակը սրելու համար եւ դրանով վտանգի է ենթարկում ԼՂ խնդրի խաղաղ լուծումը:
Մենք խորը անհանգստություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից` հակամարտության ռազմական լուծման դրդող շարունակական քաղաքականության վերաբերյալ, որի համար Ադրբեջանն օգտագործում է ռազմական քարոզչություն, մեծացնում է ռազմական ծախսերը, խախտում սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիրը, նաեւ սպառնում ուժի կիրառմամբ:
1989 թվականից Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ պահող Ադրբեջանի ռազմատենչ հռետորության մեկ այլ անհանգստացնող օրինակ է վերջին թշնամական հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում թռչող օդանավերը խոցելու մասին: Դրա հետ կապված մենք կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ է եւ պարտավորություն է վերցրել չգրոհել քաղաքացիական օդանավերը:
Հայաստանը հետեւողականորեն առաջարկում է հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, մինչդեռ Ադբրեջանն ընդգծված կերպով հրաժարվում է դրանից: Իսկ երեխայի մահվան մեջ հայկական կողմին մեղադրելը Ադրբեջանի ծուղակն է` ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր պարտավորություններից հրաժարվելու համար եւ ծառայում է որպես casus belli (պատերազմ հայտարարելու հիմնավորում), ինչպես նաեւ վստահության հաստատման համար միջոցներ ձեռք առնելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու առիթ»:
Նշենք, որ փաստաթուղթը ստորագրել են 25 պատվիրակներ Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Սլովենիայից, Մոլդովայից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Իռլանդիայից, Հունաստանից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից եւ Սան-Մարինոյից:





























