Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո բազմությունը նշում է Ամանորը։ Տոնակատարությանը մասնակցում է նաեւ վարչապետը՝ ընտանիքի անդամների հետ միասին։
Հիշեցնենք, որ այստեղ այսօր ելույթ է ունենում Գորան Բրեգովիչը:
Փաշինյանը շրջում է մարդկանց մեջ, շնորհավորում, շնորհավորանքներ ստանում, լուսանկարվում։ Նա այցելեց նաեւ ամանորյա տոնավաճառ եւ գնումներ արեց։











