Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում կսկսի Չինաստանի հետ առեւտրային համաձայնագրի երկրորդ փուլի բանակցությունները, որոնք ավարտին կհասցվեն։ Այս մասին Ֆլորիդայում լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է առեւտրին, ապա մենք շատ ոգեւորված ենք։ Համաձայանգիրը (առաջին փուլով) կկնքվի, ինչպես սպասվում է, հունվարի 15-ին։ Այնուհետեւ ես կմեկնեմ Պեկին, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Սի Ցզինպինի հետ»,- ասել է նա։
Դեկտեմբերի 31-ին Թրամփը հայտնել էր, որ հունվարի 15-ին Սպիտակ տանը կստորագրի Չինաստանի հետ առաջին փուլի արդյունքներով առեւտրային պայմանագիրը, որից հետո կմեկնի Պեկին՝ պայմանագրի երկրորդ փուլը համաձայանեցնելու համար։





























