ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «իր համար միեւնույն է», տեղի կունենա արդյոք գործընթաց իր դեմ սենատում, հայտնում է ՌԻԱ նովոստին։
Թրամփը հայտարարել է, որ Ֆլորիդայում լրագրողները խաղադրույք են կատարել, որ ինքը կուզեր գործընթացի անցկացում։ «Սակայն ընդհանուր առմամբ ինձ համար միեւնույնն է»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի կողմ էր քվեարկել երկու կետով՝ իրավասությունների գերազանցում եւ կոնգրեսի աշխատանքների խոչընդոտում։ Սենատը, որի անդամները հիմնականում հանրապետականներ են, պետք է դատավարություն անցկացնի։ Սակայն դեմոկրատներն առայժմ չեն փոխանցել մեղադրանքները սենատին եւ չեն նշանակել այն կոնգրեսականներին, որոնք պետք է սենատում որպես մեղադրողներ հանդես գան։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փիլոսին հայտարարել է, որ առայժմ չի փոխանցի իմփիչմենթի հոդվածները սենատին, այլ կհասնի «ազնիվ դատավարության»։
Թրամփը լրագրողների հետ զրույցում Փելոսիին անվանել է «շատ գերագնահատված անձնավորություն»։ Անցյալում Թրամփը բազմիցս անձնական վիրավորանքներ է հասցրել Փելոսիին։





























