Հունվարի 1-ին բոլորի կողմից ակնկալվող Կիմ Չեն Ընի անձնական ամանորյա ուղերձի փոխարեն ԿԺԴՀ ԶԼՄ-ները հրապարակել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի զեկույցը, որը նա ներկայացրել է Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ նիստում, ինչպես նաեւ այդ նիստի որոշումը։ Կիմը կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ-ն կարող է հրաժարվել միջուկային փորձարկումների եւ մեծ հեռահարության հրթիռների արձակման միակողմանի դադարից։ Նրա խոսքերով՝ իր երկիրը աշխարհին կցուցադրի նոր ռազմավարական զենք։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ ԿԺԴՀ-ն կվերադառնա երկխոսությանը։ Կիմին խոստացել են «հիասթափություն», եթե նա սրի իրավիճակը։

Կիմ Չեն Ընի օրոք ավանդույթ է դարձել, որ հունվարի 1-ի առավոտյան Հյուսիսային Կորեայի առաջնորդը ելույթ է ունենում անձնական ամանորյա ուղերձով, որում նկարագրում է երկրի զարգացման հիմնական ուղղությունները եւ ԿԺԴՀ ղեկավարության ապագա քայլերը ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության եւ այլ ոլորտներում։ Սակայն այս տարի դեկտեմբերի 28-ին Փհենյանում գումարվեց երկրի Աշխատավորական կուսակցության 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը, որտեղ ներկայացվեցին «կարեւոր որոշումները»։

Հյուսիսայիյն Կորեայի առաջնորդը հասկացրել է, որ ԱՄՆ-ը դեռեւս իրավիճակը շտկելու հնարավորություն եւ ժամանակ ունի։

Կիմը նաեւ հայտարարել է երկրի տնտեսության ակտիվ զարգացման շարունակության անհրաժեշտության մասին։ ԿԺԴՀ ԶԼՄ-ները հայտնել են ղեկավարության մեջ լուրջ փոփոխությունների մասին։ Արտասահմանյան փորձագետների նախնական գնահատականների համաձայն, կադրային փոփոխությունները նկատելի են դարձել եւ մի շարք կարեւոր ուղղություններով առնչվել են ղեկավար կազմի 2/3-ին։