ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել երկրի զինված ուժերին վերսկսել զինավարժությունները Հարավային Կորեայում հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ միջուկային զենքի փորձարկումներն անցկացնելու հայտարարությունից հետո, հաղորդում է Fox News-ը:

«Ինչպե՞ս արձագանքել Կիմ Չեն Ընի` սպառնալիք պարունակող ամանորյա մեկնաբանություններin: ԱՄՆ-ը պետք է լիովին վերականգնեն բոլոր չեղարկված կամ կրճատված զինավարժությունները Հարավային Կորեայում»,-գրել է նա թվիթերյան իր էջում: «Լսումներ անցկացրեք Կոնգրեսում այն մասին, թե արդյո՞ք իսկապես ամերիկյան զորքերը պատրաստ են պայքարել»:

Ավելի վաղ Կիմ Չեն Ընը նախազգուշացրել էր «նոր ռազմավարական զենքի մասին» եւ մեղադրել ԱՄՆ-ին «գանգսթերական պահանջներ» ներկայացնելու մեջ: «Աշխարհը կդառնա նոր ռազմավարական զենքի վկան, որը Հյուսիսային Կորեան կունենա մոտ ապագայում»,-ասել է նա:

Սակայն նախագահ Դոնալդ Թրամփին չեն մտահոգել Կիմ Չեն Ընի սպառնալիքները: «Ես նրան դուր եմ գալիս, իսկ նա ինձ է դուր գալիս: Մենք համերաշխ ենք: Նա ներկայացնում է իր երկիրը, ես՝ իմ երկիրը: Մենք պետք է անենք այն, ինչ պարտավոր ենք»,-ավելի վաղ ասել է Թրամփը: