Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, տեղեկացնում է Mehr-ը։
Իր հայտարարությունում ԻՀՊԿ-ն հաստատել է, որ Սուլեյմանին զոհվել է ավիահարվածի հետեւանքով Բաղդադի միջազգային օդանավակայանում, ուրբաթ առավոտյան։ Հարվածից զոհվել են նաեւ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը եւ էլի մի քանի մարդ։
Պենտագոնը մինչ այդ հայտարարել էր, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։





























