Երկարատեւ հակամարտությունները մեծ կարեւորություն են ներկայացնում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության համար։ Այս մասին ապրիլի 13-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։

Նա նշել է, որ Հարավային Կովկաս կատարելիք այցելության ընթացքում կողմերին կոչ է անելու վստահության ամրապնդման ուղղությամբ քայլեր կատարել։ «Երբ մենք ձգտում ենք հակամարտության կարգավորմանը, փոքր քայլերը կարող են մեծ նշանակություն ունենալ գործընթացի վրա»,- ասել է Լիտվայի նախագահը։

Հիշեցնենք, որ այս տարի ԵԱՀԿ-ում նախագահող երկիր է Լիտվան։