Ամերիկացի դեմոկրատ սենատոր Քրիսթոֆեր Մերֆին կարծում է, որ իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կարող է հանգեցնել պատերազմի։

«Սոլեյմանին ԱՄՆ թշնամին էր։ Բայց հարցն այն է, որ Ամերիկան հենց նոր առանց Կոնգրեսի թույլտվության սպանեց Իրանում ազդեցությամբ երկրորդ մարդուն՝ գիտակցաբար պոտենցիալ զանգվածային տարածաշրջանային պատերազմ սանձազերծելով։

Սպանության համար հիմք է հանդիսացել «ապագա իրանական գրոհների զսպումը»։ Պատճառներից մեկը, որ մենք սովորաբար չենք սպանում օտարերկրյա քաղաքական գործիչներին, հավատն է, որ նման գործողությունները կհանգեցնեն մեծ թվով ամերիկացիների զոհվելուն։ Դա պետք է լինի մեր իսկական, անհետաձգելի եւ լուրջ անհանգստությունն արդեն այսօր։

Ոչ ոք չի կարող պնդել, որ հաստատ գիտի, թե ինչ է լինելու հետո։ Բայց  կուրծք ծեծող նեոկոնսերվատորները պետք է հիշեն, որ ամենավատ սխալները, որոնք կատարում են գլոբալ տերությունները, նրանք են, երբ ռազմական հարվածներ են հասցվում բարդ տեղերում, որտեղ բարեկամների թիվը մեծ չէ, հաշվի չառնելով հետեւանքները»,- գրել է նա Թվիթերում։