Ցանցում հայտնվել են կադրեր Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ հասցրած օդային հարվածի հետեւանքների մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել մի քանի թիրախների, այդ թվում մեքենաների, որոնք անցնում էին օդանավակայանի կողքով։ Մեքենաներից մեկում գտնվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։  Նա զոհվել է։

Պենտագոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։

Թեհրանը խոստացել է ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» տալ Սոլեյմանիի սպանության համար։

News about #BaghdadAirport on Twitter https://twitter.com News about #Iraq on Twitter https://twitter.com