Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին եւ մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով:

Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ»,-նշել է նա: