Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելք կուղարկի եւս 3000 զինվոր՝ որպես աջակցություն այնտեղ գտնվող զինվորներին։ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ զորքերը կուղարկվեն Քուվեյթ որպես կանխիչ միջոց, ի պատասխան սպառնալիքի բարձր մակարդակի։

Ինչպես տեղեկացնում է AP-ը, ամերիկացի զինվորականները 82-րդ օդադեսանտային դիվիզիայից կգան Ֆորտ Բրեգ։ AP-ի համաձայն՝ անցած տարվա մայիսից Մերձավոր Արեւելքում տեղակայվել էին 14 հազար ամերիկացի զինվորականներ։

Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Թեհրանը խոստացել է դաժան վրեժ լուծել գեներալի մահվան համար։