Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցավակցել իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելու կապակցությամբ, հայտնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսով քննարկել են գեներալ Սոլեյմանիի զոհվելուց հետո Մերձավոր Արեւելքում իրավիճակը», նշված է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գեներալ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով: Սոլեյմանիից բացի, սպանվել են «Ալ Հաշդ աշ Շաաբիի» հրամանատարի տեղակալ Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածներն ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել է Իրաքում գեներալ Սոլեյմանիի սպանության փաստը:

Իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սոլեյմանիի սպանության հետ կապված եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ նշելով, որ դաժան վրեժ է սպասում նրանց, ում ձեռքերին է մնացել նրա արյունը, ինչպես նաեւ մյուս նահատակների արյունը: