Վրաստնի  Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները, Սադախլո անցակետի մոտակայքում` հայ-վրացական սահմանին, ձերբակալել են առանց փաստաթղթերի մի մարդու: Այդ մասին հայտնում են Սայմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունից:  Ձերբակալվածը հայտնել է, որ ինքը` Վլադիմիր Անանյանն է` Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Վրացական կողմը հանձնել է նրան Հայաստանի Սահմանապահ ծառայությանը` անձը ճշտելու եւ գործին հետագա ընթացք տալու նպատակով, տեղեկացնում է «Նովոստի Գռուզիա» կայքը: